Հնդկաստանը Ռուսաստանից ռեկորդային քանակությամբ նավթ է գնում
Հունիսին ռուսական նավթի ներկրումը Հնդկաստան աճել է օրական ռեկորդային 950 հազար բարելի: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լրագրողների տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունը վերցրել է Հնդկաստանի գնած նավթի ընդհանուր ծավալի հինգերորդը։ Մայիսին Ռուսաստանից մատակարարումների մասնաբաժինը մնացել է 16,4 տոկոսի մակարդակում, հունիսին այդ ցուցանիշը հասել է 19,8 տոկոսի։
Ռուսական նավթի ներմուծումը Հնդկաստան հունիսին մայիսի համեմատ աճել է 15,5%-ով, իսկ Իրաքից և Սաուդյան Արաբիայից նավթի ներմուծումը նվազել է համապատասխանաբար 10,5%-ով և 13,5%-ով։ Այսպիսով, մերձավորարևելյան նավթի տեսակարար կշիռը հնդկական ներմուծման մեջ, ըստ տվյալների, նվազել է համապատասխանաբար մինչև 56,5% և 59,3%։
Ռուսաստանը պահպանում է Հնդկաստանին նավթ մատակարարողի իր կարգավիճակը՝ զիջելով միայն Իրաքին: Միաժամանակ Սաուդյան Արաբիան երկրորդ ամիսն անընդմեջ շարունակում է մնալ 3-րդ տեղում։
Հնդկական նավթավերամշակման գործարանները գնում են ռուսական նավթ, որն ավելի էժան է, քան Brent-ի սև ոսկին։ Մատակարարման հետ կապված խնդիրներ չկան, քանի որ պատժամիջոցների պայմաններում եվրոպացի գնորդները հրաժարվում են Ռուսաստանից ստացվող բնական պաշարներից։