«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն արգելել է 18 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը. մանրամասներ

18/03/2021

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»–ի գրասենյակը տեղեկացրել է, որ 2021թ․-ի մարտի սկզբից առ այսօր Ադրբեջանից բերված 18 տոննա լոլիկի ներկրումը ՌԴ չի թույլատրվել:
Պատճառը բանջարեղենում լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) հայտնաբերումն է:
Ըստ տեղեկությունների, մթերքը հետ է վերադարձվել Ադրբեջան: Բացի այդ, մթերքը ներմուծողները վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ՌԴ Վարչական օրենսգրքի 10․2 կետի համաձայն: