«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ դեսպանատունը կամավորներ է հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու համար

20/07/2022

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ 

 Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։ 

 Ինչպես գրում է Oragir.news-ը, կամավորի պարտականությունների մեջ մի հետաքրքիր կետ էլ կա․ եթե դեսպանատուն հաղորդում է ստացվում, որ Ամերիկայի քաղաքացին վիրավորում է ստացել մայրաքաղաքից հեռու, ապա դեսպանատան համապատասխան աշխատակիցը կարող է խնդրել մոտակա կամավորին, որ նա տեղեկանա և զեկուցի վիրավորի վիճակի մասին։ Հարց է առաջանում․ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը իսկապես այսքան լի է վտանգներով, ի՞նչ գիտեն ԱՄՆ-ի դեսպանատանը, որից մենք տեղյակ չենք, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ։