«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Tiffany-ն դադարեցնում Է ալմաստների գնումը Ռուսաստանում

26/03/2022

Բոսֆորի նեղուցը նավերի համար բաց է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նավահանգստային անվտանգության վարչությունը։ Նեղուցը ժամանակավորապես փակվել էր ականի նմանվող առարկայի հայտնաբերման պատճառով։

Ականի նմանվող առարկայի շարժը նկատվել է Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց դրա վնասազերծման միջոցառումների մասին։ Նեղուցը նավերի համար փակվեց։

ՌԴ ազգաին անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 420 ական են տեղադրել Օդեսսայի, Օչակովի, Սևծովյան և Հարավային  նավահանգիստներում։

Թուրքիայի ռազմածովային ուժերը, ռուսական կողմի հաղորդագրությունից հետո, խնդրել են հետևել ականների շարժին։ Այս մասին հայտնել է թուրքական  Hürriyet-ը։ Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի ՊՆ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Սև ծովում լողացող ականների մասին տեղեկատվության կապակցությամբ։