«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր գիշեր թշնամու կիրառած զինտեխնիկան ու անձնակազմն աննախադեպ են եղել

02/10/2020

Analitik.am-ը գրում է.

Երեկ ինտեսնիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարուանկել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հատուկ ստորաբաժանումներ և այլն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը՝ հավելելով, որ կիրառված զինտեխնիկան ու անձնակազմն աննախադեպ են եղել, հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններով:

Օպերատիվ մարտավարական և մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրացնվել: Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել են, սակայն հրետակոծությոնները շարունակվել են անընդմեջ. «ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրները կատարել են փայլուն ու անթերի:

Թշնամին, անհաջողություն կրելով, իր ձեռագրին համաձայն, թիրախավորել է խաղաղ բնակչությանը՝ հարվածելով Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքներին, ինչի արդյունքում վիրավորվել են նաև լրագրողներ, այդ թվում նաև արտասահմանցի: Ցավոք կան նաև վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում»: