«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՌՀ-ին լիցենզավորման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 38 ընկերություն

19/11/2020

: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային և 10 մարզային սլոթերին մասնակցության համար ներկայացվել են հանրապետական՝ 12, մայրաքաղաքային՝ 13 և մարզային սփռման մրցույթներին մասնակցության 13 հայտեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նոյեմբերի 17-ին, 18-ին և 19-ին տեղի են ունեցել նիստեր, օրակարգում ունենալով հետևալ հարցը՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում:

Հիշեցնենք, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, դեռևս սեպտեմբերին հայտարարվել էին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթներ:

Հայտարարվել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 10-ը՝ մարզային:

Հայտարարված սլոթի համար ներկայացվել են հանրապետական՝ 12, մայրաքաղաքային՝ 13 և մարզային սփռման մրցույթների համար 13 մրցութային հայտեր:

Նշենք, որ Վայոց ձորի և Արարատի մարզերում մրցույթները անվավեր են ճանաչվել, հայտեր չներկայացվելու պատճառով:

Երեք օրերի ընթացքում հրապարակվել են հայտերը և հեռուստաընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:

Համաձայն օրենքի՝ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է 60 օր, իսկ հունվարին՝ վարկանիշային գնահատման միջոցով, կհայտարարի հաղթող ընկերությունների անունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: