ԼՂ բանաձևի ընդունման պատճառով Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին
26/11/2020
Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն և բողոքի նոտա հղել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարություն: Նրա հետ հանդիպում է տեղի ունեցել, ներկայացվել է բողոքի նոտա»,- հայտնել է Աբդուլաևան:
Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am