«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԷԳ-ի 29 անդամ երկրներ պատրաստվել են պաշարներից բաց թողնել 120 միլիոն բարել նավթ

06/04/2022

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) 29 անդամ երկրները պատրաստ են իրենց ռազմավարական պաշարներից բաց թողնել 120 միլիոն բարել նավթ։ Այս մասին գրում են The Wall Street Journal-ը եւ Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Եթե ​​այդ մասին հայտարարվի, դա կլինի խոշորագույն նավթային միջամտությունը ՄԷԳ-ի պատմության մեջ։ Աղբյուրների համաձայն՝ 60 միլիոն բարել կհատկացնի ԱՄՆ-ն, եւս 60 միլիոնը՝ ՄԷԳ-ի մյուս անդամները (կազմակերպությունը ներառում է 31 երկիր, այդ թվում՝ եվրոպական երկրների մեծ մասը, Ավստրալիան եւ Ճապոնիան)։ 

Մարտի սկզբին կազմակերպությունն արդեն հայտարարել է  պաշարներից 60 մլն բարել նավթի բացթողման մասին, որն այն ժամանակ ռեկորդային էր։ Անցյալ շաբաթ գործակալությունը հայտարարել նավթային հավելյալ միջամտությունների ծրագրերի մասին, սակայն դրանց մասշտաբների մասին ոչինչ չի ասվել։ Բացի այդ, ԱՄՆ-ն անցյալ շաբաթ հայտարարել է, որ պատրաստ է վեց ամսով իր ռազմավարական պաշարից հանել օրական 1 մլն բարել նավթ, այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ 180 մլն բարել, գրում է «Коммерсантъ»-ը։