«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի ԱԳ նախարար. Եգիպտոսի հետ վերկսվել են դիվանագիտական շփումները

12/03/2021

Վերջին մի քանի տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից «դրական ազդակներ» են նկատվում:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների թեմային: 

Չավուշօղլուն նշել է, որ մեկ օրում այդքան հեշտ չի լինում գործել այնպես, կարծես թե ոչինչ չի պատահել և հավելել, որ այդ ամենը ստացվում է կամաց-կամաց հանդիպումներով և ճանապարհային քարտեզի որոշմամբ: 

Նրա բնական է համարում այն հանգամանքը, որ այսքան տարիների ընթացքում հարաբերություների խզված լինելու պատճառով վստահության պակաս է ձևավորվել երկու կողմերի մոտ:

«Այդ իսկ պատճառով հանդիպումներ են ընթանում որոշակի ռազմավարության, ճանապարհային քարտեզի շրջանականերում: Եգիպտոսի հետ և՛ հետախուզության, և՛ նաև արտգործնախարարությունների մակարդակով սկսել են շփումները»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:

Նրա խոսքով՝ մինչև այժմ ոչ Եգիպտոսից և ոչ էլ Թուրքիայից  որևէ նախապայման չի ներկայացվել:  

Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:

Աղբյուր`    bbc.com.tr

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button

sharethis sharing button