«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առանց շաքարի և կաթի հատիկավոր սուրճը կանխարգելում է ծանր հիվանդություններ

10/04/2022

Բժշկական գիտությունների դոկտոր,  բժիշկ Սերգեյ Տոկարևը Ura.ru-ին տված հարցազրույցում անվանել է հատիկավոր սուրճի  անսպասելի օգտակար հատկությունները։ Նրա խոսքով՝ առանց կաթի և շաքարի այս ըմպելիքը կօգնի Պարկինսոնի հիվանդության, աթերոսկլերոզի և 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելմանը։

Բժիշկն ընդգծել է, որ բնական սուրճն առանց հավելումների և չափավոր չափաբաժիններով (օրական երեքից չորս բաժակից ոչ ավելի) հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Տոկարևը նշել է, որ կոֆեինն օգնում է նվազեցնել PCSK9 սպիտակուցը արյան մեջ՝ հեշտացնելով լյարդի համար ազատվել «վատ» խոլեստերինից, որը հակառակ դեպքում կարող է նստել արյան անոթների պատերին։

«Սուրճն ակտիվ կանխարգելիչ ազդեցություն ունի նյութափոխանակության համախտանիշի, 2-րդ տիպի շաքարախտի, անոթային և նյարդաբանական մի շարք խանգարումներից պաշտպանվելու համար։ Խմիչքի պաշտպանիչ ազդեցությունն արտահայտվում է  հատկապես Պարկինսոնի հիվանդության և աթերոսկլերոզի կանխարգելման դեպքում »,- պարզաբանել է բժիշկը։

Մասնագետի խոսքով` նույնիսկ ուշադրության դեֆիցիտ ունեցող և հիպերակտիվ երեխաներին կարելի է սուրճ տալ փոքր և գրեթե դեղորայքային չափաբաժիններով։ Բայց, այնուամենայնիվ, Տոկարևի կարծիքով, ավելի լավ է այն խմել միայն 16-18 տարեկանից։