«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջոնսոնը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը

09/04/2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կողմերը քննարկել են ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը։

«Վարչապետն այցելել է Ուկրաինա՝ անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկուն՝ ի նշան ուկրաինացի ժողովրդին համերաշխության: Նրանք քննարկել են Ուկրաինային երկարաժամկետ աջակցության հարցը, վարչապետը կներկայացնի ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթ», – ասել է Ջոնսոնի խոսնակը։

Նախօրեին Լոնդոնում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ջոնսոնն ասել էր, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կուղարկի 100 մլն ֆունտ ( 130 մլն դոլար) արժողության ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ։ Նրա խոսքով՝ խոսքը «բարձրակարգ զենքի» մասին է, այդ թվում՝ Starstreak զենիթահրթիռային համալիրների։