«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը միակ երկիրն է, որը հարևան երկրի «ձայնը կտրեցնելու» համար տարածքներ է տալիս. Բագրատյան

09/04/2024

Ես ձեզնից խնդրում եմ այդ մանդատը, տվե՛ք մեզ հնարավորություն՝ պայքարելու նրանց դեմ: Այս մասին այսօր «Միասին» շարժման ԱԺ շենքի դիմաց իրականացրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որը հարևան երկրի «ձայնը կտրեցնելու» համար տարածքներ է տալիս:

Խոսելով Ալեն Սիմոնյանի կողմից օրերս հրապարակված քարտեզների մասին՝ Բագրատյանն ասաց, որ վերջինս դա անում է Ալիևի և Փաշինյանի ցուցմունքով: Նրա խոսքով՝ Ադրբեջանն այդ քայլերի միջոցով լեգիտիմ հիմքեր է ցանկանում, որպեսզի ուժեղացնի իր դիրքերը Հայասատնի հաջորդ իշխանությունների հանդեպ և հարկ եղած դեպքում հիշեցնի ներկայիս իշխանությունների խոսքերը: Իսկ հաջորդ իշխանությունը Հայաստանում պիտի ձևավորվի 6-8 ամսում, հակառակ դեպքում Հայաստանը կկորցնի իր անկախությունը:

«Փաշինյանն ասում ա, որ գյուղերը տանք, կարող ա պատերազմ չլինի, բայց ես չեմ կարա երաշխավորեմ: Որ չես կարա երաշխավորես, ինչի՞ ես գնում գյուղի ժողովրդին ասում տներներդ վերցրե՛ք, փախե՛ք: Բա դու էսքան տալուց հետո չես հասկանու՞մ, ոի պիտի ասես չէ, պիտի զբաղվես բանակաշինությամբ, երկրի պաշտպանության ամրապնդմամբ»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, եթե գործը հասել է պատերազմին, հարկավոր է պատերազմել, և Հայաստանն ունի այդ ռեսուրսները: Նա շեշտեց, սակայն, որ մինչ Ադրբեջանը կահավորում է իր խրամատները, Հայաստանը ոչինչ չի անում: Հրանտ Բագրատյանը կոչ արեց քաղաքացիներին հավաքվել, քանի դեռ ուշ չէ, և քանի դեռ ավելի շատ չեն զիջումները, և պայքարել իշխանության դեմ: