ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻ՞Ն
25/11/2020
Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս ստացել է հանձնարարական՝ պատրաստ լինել, Միացյալ Նահանգների կողմից Իրանին հասցվելիք հնարավոր հարվածին։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելում ունեցած իր աղբյուրներին։
Պարբերականը մանրամասնում է, որ Իսրայելի կառավարությունը նման հանձնարարական է իջեցրել, նկատի ունենալով այն բարդ ժամանակները, որ սպասվում են առաջիկայում, մինչ նախագահ Բայդենի երդմնակալությունը կլինի հաջորդ տարվա հունվարին։ Իսրայելի իշխանությունները, սակայն, հստակ տեղեկատվություն չունեն այս առնչությամբ։
Հրապարակ թերթ