Մոլդովայում ռուսերենին վերադարձվել է ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակը
16/12/2020
Մոլդովայի խորհրդարանը ընդունել է նոր օրենք հանրապետության տարածքում լեզուների գործածության մասին, որտեղ ռուսերենին տրվել է ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ: Փաստաթուղթը վերջնական ընթերցմամբ հաստատվել է չորեքշաբթի կայացած նիստում՝ հաղորդում է ТАСС-ը:
«Պետական լեզվի հետ ռուսաց լեզուն, որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու, օգտագործվում է հանրապետության տարածքում»,- ասվում է փաստաթղթում: Ավելին՝ պետական մարմինները պարտավորվում են քաղաքացիներին ռուսերեն տեղեկատվություն տրամադրել:
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am