«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոլդովայում ռուսերենին վերադարձվել է ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակը

16/12/2020

Մոլդովայի խորհրդարանը ընդունել է նոր օրենք հանրապետության տարածքում լեզուների գործածության մասին, որտեղ ռուսերենին տրվել է ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ: Փաստաթուղթը վերջնական ընթերցմամբ հաստատվել է չորեքշաբթի կայացած նիստում՝ հաղորդում է ТАСС-ը: 

«Պետական ​​լեզվի հետ ռուսաց լեզուն, որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու, օգտագործվում է հանրապետության տարածքում»,- ասվում է փաստաթղթում: Ավելին՝ պետական ​​մարմինները պարտավորվում են քաղաքացիներին ռուսերեն տեղեկատվություն տրամադրել:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am