«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարյուր հազարավոր ուկրաինուհիներ կմտցվեն զինվորական հաշվառման մեջ

23/12/2021

Ուկրաինայում պաշտպանության նախարարության ուժի մեջ մտած նոր հրամանի համաձայն՝ հարյուր հազարավոր կանայք պետք է զինվորական հաշվառման վերցվեն։ Այս մասին տեղեկացվում է «АрмияInform» տեղեկատվական գործակալության կայքում։

«Ուժի մեջ է մտել պաշտպանության նախարարության 11.10.2021թ. հրամանը, որով հաստատվել է այն ճյուղերի եւ մասնագիտությունների ցանկը, որոնցում աշխատող կանայք պետք է վերցվեն զինվորական հաշվառման եւ գտնվեն այդ հաշվառման մեջ... Ցուցակը պարունակում է 35 մասնագիտական ուղղություն, որոնցից յուրաքանչյուրը, ըստ էության, տնտեսական գործունեության տասնյակ առանձին մասնագիտություններ է ներկայացնում... Խոսքը հարյուր հազարավոր ուկրաինացի կանանց մասին է»,- ասվում է հրապարակման մեջ։

Մասնագիտական ուղղությունների ցանկում տեղ է գտել մասնագիտությունների ընդարձակ ցուցակ։ Հանրային սննդից եւ արդարադատությունից մինչեւ հրատարակչություններ ու տպագրություն։

Զինվորական հաշվառումից խուսափելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Մասնավորապես, գործատուին, որը չի վերահսկի աշխատակցուհիների հաշվառման մասին փաստաթղթերի  առկայությունը, կտուգանեն 5,1 հազարից մինչեւ 8,5 հազար գրիվնա (187-312 դոլար)։