Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա հունվարի վերջին
25/01/2022
Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզար Կուլեշան հայտնել է, որ հունվարի 31-ին պայմանագիր կկնքվի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի հետ: Այս մասին հաղորդում է «SE»-ն։
Կուլեշան ասել է, որ «բոլոր թեկնածուները դեռ խաղի մեջ են», և ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ։
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ ֆեդերցիան բանակցություններ է վարում ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյի հետ։