«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ահավոր վիճակ է, կրակում են, սննդի խնդիր կա, որոշ հայեր մնացել են, իսկ էվակուացիան արդեն վտանգավոր է․ Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ

28/02/2022

Ահավոր վիճակ է, անընդհատ կրակում են: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը՝ անդրադառնալով Դոնեցկում հայ համայնքի վիճակին: Նա նշեց, որ թեև ինքը դուրս է եկել մարզից, բայց այնտեղ մնացած հայերի հետ անընդհատ կապի մեջ է:   «Ունենք հայեր, որոնք դուրս չեն եկել և չեն էլ ուզում դուրս գալ»,-ասաց նա և նշեց, որ  հիմա արդեն էվակուացիան վտանգավոր է:

«Չեմ կարող ասել, թե ինչու են որոշում կայացրել մնալու, չեն ուզում իրենց տները լքեն:  Որոշ մարդիկ էլ մտքափոխվել են, բայց հիմա չեն կարողանում դուրս գալ, քանի որ վտանգավոր է»,- ասաց նա:   Վահագն Մաթևոսյանը նշեց, որ հայ զոհերի մասին տեղեկություններ չկան, բայց գիտի, որ տներ են քանդվել հրետանային արկերից, մարդիկ տեղափոխվել են ուրիշ շինության նկուղներ: Նա նաև տեղեկացրեց, որ այժմ մնացածների մոտ սննդի խնդիր կա:  

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունները այսօր կմեկնարկեն Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 13։00-ին։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական, բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։