«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

7-8 տարեկանների շրջանում արձանագրվել է 12.6% ճարպակալումը

09/06/2021

Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության (COSI) 2019 թ. ազգային հետազոտության արդյունքների ներկայացումը: Հետազոտության նպատակն է` ուսումնասիրել երեխաների շրջանում ճարպակալման պատճառներն ու ցուցանիշները համեմատել միջազգային չափանիշներին. տեղեկացնում են ՀՀԱՆ-ից: Քննարկմանը մասնակցել են ԱՆ, ԿԳՄՍՆ մասնագետներ, առողջապահական կազմակերպիչներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվել են Հայաստանում տարրական դպրոցի երեխաների քաշի կարգավիճակը, երեխաների և ընտանիքների սննդային սովորությունները, ֆիզիկական ակտիվության մակարդակը և մի շարք այլ կարևոր ցուցանիշներ:

Այսպես, 7-8 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը կազմում է 27.7%, ճարպակալումը` 12.6%: Թերաճն ու թերքաշությունը տարածված չեն (մինչև 4%) և հիմնականում դիտվում են անապահով ընտանիքներում:

Հարկ է նշել, որ հետազոտությունն իրականացրել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հետազոտական թիմը` ՀՀ ԱՆ և ԱՀԿ Ոչ տարափոխիկ հիվանդությունների բաժնի աջակցությամբ: Հետազոտության անցկացմանն աջակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը: