«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլ է նախատեսվում

01/03/2022

Ուկրաինական և ռուսական կողմերի միջև նոր բանակցությունները նախատեսված են մարտի 2-ին։ Երեքշաբթի օրը բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի մասին տեղեկություն է տարածել ուկրաինական «Зеркало недели» հրատարակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը կայացել են ռուս-ուկրաինական բանակցություններ, հանդիպումը տևել է հինգ ժամ։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ նա ասել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։ Մեդինսկին հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները նախապես պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բելառուսում։