«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճում է, և եթե այսպես շարունակվի, մեր առողջապահական համակարգը սա չի հաղթահարի». Ալիև

25/06/2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի հաստատվող դեպքերի դինամիկան ցույց է տալիս որոշ քաղաքացիների անպատասխանատվությունն ու իշխանության պահանջներին և տարրական կանոններին չհետևելը: Այս մասին տեղեկացնում է 1news.az կայքը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ կանոնների մասին իշխանությունները բազմիցս խոսել են:

«Այդ կանոնները շատ պարզ են, և դրանց հետևելը մեծ ջանքեր չի պահանջում. դիմակ, հեռավորություն, ախտահանում: Այս երեք հիմնական կանոնները պաշտպանում են մարդկանց: Եթե այս երեք կանոնները պահպանվեն, վարակվածների թիվը կտրուկ կկրճատվի: Բայց ի՞նչ ենք մենք տեսնում: Մենք տեսնում ենք, որ սահմանափակող միջոցառումները մեղմելուց հետո այդ կանոնները խախտվում են, և այդ պատճառով մենք կրկին սահմանափակող քայլեր ձեռնարկեցինք: Մենք տեսանք, որ աճում է հիվանդության դեպքերի դինամիկան ու հիվանդների թիվը: Եթե այսպես շարունակվի, մեր առողջապահության համակարգը սա չի հաղթահարի»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Այդ իսկ պատճառով այս շաբաթվա սկզբից Բաքվում և մի շարք այլ քաղաքներում, ըստ նրա, ավելի խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել:

«Դրա հիմնական և միակ պատճառն այն է, որ որոշ մարդիկ, ցավոք, չեն հետևում պաշտպանության հիմնական կանոններին: Թե որքան երկար կտևի այս խստացված ռեժիմը, ցույց կտան կյանքն ու կորոնավիրուսի տարածումը»,-ասել է Ադրբեջանի նախագահը բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 305 դեպք, վարակման հետևանքով մահացել է 174 մարդ:

Աղբյուր` Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am