«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Արցախբանկ»ը հաճախորդների աշխատավարձերից վարկերի մարման գծով գանձումներ չի կատարել. պարզաբանում

04/11/2020

«Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված 2020 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:

Պարզաբանելով «Արցախբանկ»-ի վերաբերյալ սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները՝ բանկը պարզաբանել է, որ եզակի անձինք գանձումների խնդրով դիմել են բանկ, վերջիններիս  հարցերը տեղում պարզաբանվել են և, անհրաժեշտության դեպքում, կատարվել  ճշգրտումներ:

«Եթե իրականում հաճախորդների մոտ առկա են հարցեր, կարող են դիմել բանկին:

Կցանկանայինք հավաստիացնել մեր  հաճախորդներին, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն անում է ամեն հնարավորը իր հաճախորդների անխափան սպասարկումը իրականացնելու գործում: Հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ստեղծված լարված պատերազմական իրավիճակում խառնաշփոթ չստեղծել»,- տեղեկացրել են ընկերությունից: