«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում․ ԱՀ նախագահը՝ Ռուստամ Գասպարյանի մասին

17/10/2020

Սիրելի ՛ հայրենակիցներ

Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հարենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…

Վշտակցում եմ բոլոր հարազատներին:

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…                                                                                 ․

 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան