«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պոնտացի հույները 100 հազար դոլար են նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

12/10/2020

Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այս օրհասական պահին պոնտացի հույները նույնպես մեր կողքին են: Միանալով համահայկական շարժմանը՝ նրանք Հիմնադրամին են նվիրաբերել 100,000 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Շնորհակալ ենք!

Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։

Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա՝ www.himnadram.org

PayPal recipient: info@armeniafund.org»,- ասվում է հայտարարության մեջ: