«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հոսեյն Սալամի. Մարտական անօդաչու թռչող սարքերը վերածվել են ԻՀՊԿ ուժերի նոր հենարանի

23/12/2021

Մարտական անօդաչու թռչող սարքերը վերածվել են ԻՀՊԿ ուժերի նոր հենարանի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, փոխանցում է Tasnim-ը։

«Պայամբար-է Ազամ 17» («Մեծ մարգարե») զորավարժությունների շրջանակում լրագրողների առջեւ հանդես գալով՝ Սալամին ասել է, որ զորավարժությունների ընթացքում արդյունավետորեն օգտագործվել են տարբեր ԱԹՍ-ներ:

Նրա խոսքով՝ նոր մարտական, հետախուզական անօդաչուները եւ կամիկաձե-դրոնները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հարվածային հզորության նոր բաղադրիչներ են դարձել։

Նա նշել է, որ ստորաբաժանումներն օգտվել են ուղղաթիռների հարձակողական հզորությունից, արձակել են տարբեր հրթիռներ, ինչպես նաեւ սահմանափակող ականներ են կիրառել հակառակորդի շարժական թիրախների ուղղությամբ։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը ասել էր, որ ԻՀՊԿ-ի տրամադրության տակ գտնվող գրոհային եւ մարտական դրոնները ունակ են խոցել ցանկացած վայր եւ ոչնչացնել ցանկացած թիրախ։