«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բրազիլիայում դանակով զինված պատանին հարձակվել է մանկապարտեզի սաների վրա. 3 երեխա և մեկ դաստիարակ մահացել են

04/05/2021

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Բրազիլիայի Սանտա Կատարինա նահագնի Սաուդադես քաղաքում, որտեղ դանակով զինված պատանին հարձակում է իրականացրել մանկապարտեզում:

Ինչպես հաղորդում է բրազիլական G1.globo.com կայքը, հարձակման կասկածյալը 18-ամյա տղա է, որը ձերբակալվել է: Նա դանակով հարձակվել է դաստիարակներից մեկի և հաստատության սաներից երեքի վրա, որոնք մահացել են:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 4-ին: Մահացած երեխաների տարիքը չի նշվում: Հայտնի է, որ հաստատությունը նախատեսված է 6 ամսականից 2 տարեկան երեխաների համար: