«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հայկական ձեռագործ նոր գորգ և խորանի վարագույր կունենա

10/10/2020

Հայկական գորգի ազգային կենտրոնը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կազմակերպում է իր հավաքածուի գորգերից խորհրդանշական վաճառք։

«Վաճառված գորգերի հասույթը ամբողջությամբ կուղղվի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին, որն իրականացնելու են արցախցի գորգագործները և ասեղնագործող վարպետները:

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսի՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խոցման մասին խոսքերն առավել քան պարտավորեցնող էին: Սրբազանի թույլտվությամբ Սուրբ Ամենափրկիչը հայկական ձեռագործ նոր գորգ և խորանի վարագույր կունենա, նորից կունենա:

Հաղթելու հրամայականը յուրաքանչյուրիս պարտականությունն է, ու հաղթելու ենք միասնությամբ՝ բոլոր ճակատներում: Մեկընդմիշտ վերակառուցելու ենք մեր դարավոր վանքերը, շեներն ու քաղաքները»,- ասված է հայտարարությունում։