«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի հարավում անջատվել է բջջային կապն ու ինտերնետը

01/05/2022

Ուկրաինայի հարավային ազատագրված բոլոր շրջաններում, այդ թվում՝ Զապորոժիեի մի մասում, անջատված են բջջային կապը և ինտերնետը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

Ավելի վաղ Կրյուչկովը հայտարարել էր, որ Ուկրաինան անջատել է Խերսոնի շրջանը բջջային կապից և ինտերնետից՝ դրանով իսկ անհնազանդորեն լքելով այդ տարածքները։

«Բջջային կապն անջատվել է ամենուր, այդ թվում՝ Բերդյանսկում և Մելիտոպոլում, մոտ ապագայում բջջային կապը կվերականգնվի ռուսական ձևաչափով»,- ասել է Կրյուչկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։