«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Դավիթ Խաժակյան․ «Բացառում ենք Փաշինյանի և Քոչարյանի վարչապետությամբ կոալիցիան, մնացածը քննարկելի է»

02/06/2021

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը «Հետք»-ի հետ զրույցում խոսել է Արցախի ապագայի, անվտանգության, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, առաջիկա ընտրությունների և այլ հարցերի մասին։
Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ հետընտրական հնարավոր կոալիցիաներ կազմելու վերաբերյալ, Դավիթ Խաժակյանն ասաց, որ կուսակցությունը բացառում է գործող իշխանությունների և Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ կոալիցիան, մնացածը քննարկելի է՝ կախված ընտրությունների արդյունքներով ձևավորվող համամասնությունից։
«Լուսավոր Հայաստանը» բացառում է նաև Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ կոալիցիայի ձևավորումը: «Քոչարյանի պարագայում էլ, գիտեք, կոնֆիգուրացիան շատ բարդ կարող է լինել։ Եթե մենք բացառում ենք երկուսի վարչապետությամբ կոալիցիան, նշանակում է՝ մեր ուղենիշը հստակ է՝ ինչ կլինի դրանից հետո, կախված է կոնֆիգուրացիայից»,- նշում է մեր զրուցակիցը։
Հարցազրույցը մանրամասն՝ տեսանյութում: