«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրում խոցել են երեք ուկրաինական ինքնաթիռ և Մի-8 ուղղաթիռ

28/03/2022

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը Ժիտոմիրի մարզում խոցել են ուկրաինական երկու Սու-24 և Դոնեցկի մարզում մեկ Սու-25 ինքնաթիռ։ 

Նա ընդգծել է, որ Մարիուպոլի շրջանում՝ Ազովի ծովի ափից 5 կմ հեռավորության վրա, խոցվել է ուկրաինական Մի-8 ուղղաթիռ, որը գնում էր իրենց ենթականերին լքած «Ազովի» ազգային գումարտակի հրամանատարներին շտապ տարհանելու համար։

Ընդհանուր առմամբ, անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 41 ռազմական օբյեկտներ։

Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են՝ 123 ինքնաթիռ, 74 ուղղաթիռ, 309 անօդաչու թռչող սարք, 1721 տանկ, ինչպես նաև այլ մարտական ​​զրահատեխնիկա, 172 բազմակի հրթիռային համակարգ, 721 դաշտային հրետանի ու ականանետ և 1568 միավոր հատուկ ռազմական մեքենա, ասել է Կոնաշենկովը։