«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որ երկրներում են չեղարկվել հակակորոնավիրուսային սահմանափակումները

26/03/2022

Վրաստանում մարտի 28-ից հանվում են կորոնավիրուսով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները: Չեղարկվում է սրճարաններում և ռեստորաններում հյուրերի, մարզական ու մշակութային միջոցառումների մասնակիցների թույլատրելի սահմանը։ Շարունակում է պարտադիր մնալ միայն փակ տարածքներում և տրանսպորտում դիմակների կրումը։

Իսրայելում նույնպես չեղարկվել են  կարանտինային բոլոր սահմանափակումները։ Տեղի բնակիչներից և զբոսաշրջիկներից  հյուրանոցներում տեղավորվելու, ռեստորաններ այցելելու, խանութ և այլ վայրեր մտնելու համար  այլևս չեն պահանջվում  «կանաչ անձնագրերը»։ Հակակորոնավիրուսային սահմանափակումներից Իսրայելում կիրառվում են միայն դիմակները։ Իշխանությունները դիմակներ կրելու պահանջի գործողության ժամկետը երկարացրել են մինչև ապրիլի 15-ը։

Լեհաստանում  երկրի սահմանը հատողների համար դիմակներ կրելու պահանջը և հակակորոնավիրուսային մյուս բոլոր սահմանափակումները կչեղարկվեն մարտի 28-ից։

Հունաստանում նախատեսվում է ապրիլի 18-ից չեղարկել, այսպես կոչված, քովիդային անցագրերը խանութներ, սրճարաններ և ռեստորաններ այցելելու համար։ Քննարկվում է նաև ամռանը հանրային վայրերում դիմակներ կրելու պահանջը չեղարկելու հարցը։

Քենիայում ևս սահմանափակումների մեծ մասը, այդ թվում՝ դիմակներ կրելը, չեղարկվել է։ Պատվաստված զբոսաշրջիկների համար այլևս պարտադիր չէ ՊՇՌ թեստի հանձնումը։ Իսկ չպատվաստված զբոսաշրջիկների համար շարունակում է գործել վերջին 72 ժամվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունքը ներկայացնելու կարգը։ Նրանք Քենիայում պետք է  հակամարմինների էքսպրես-թեստ հանձնեն, որի արժեքը 30 դոլար է։

Սահմանափակումները մասնակի կամ լրիվությամբ չեղարկվել են նաև Հոնկոնգում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում և Ղազախստանում, Հարաֆրիկյան Հանրապետությունում։