«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան իրատեսական չի համարում Ղրիմի եւ Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի պահանջները. Իբրահիմ Քալըն

29/03/2022

Նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Ղրիմի վերամիավորման եւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության վերաբերյալ Ռուսաստանի պահանջներն իրատեսական չի համարում, տեղեկացրել է CNN-ը։

«Բանակցությունների ամենաբարդ թեմաներն, իհարկե, վերաբերում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, որը պետք է պաշտպանության տակ լինի։ Ուկրաինական կողմը չի կարող փոխզիջման գնալ Ղրիմի եւ Դոնբասի հարցում։ Դրանք խիստ առավելապաշտական պահանջներ են, որոնք իրատեսական չեն։ Դա ուղղակիորեն վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է Քալընը։

Ընդ որում՝ Էրդողանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան ՆԱՏՕ-ին չի վստահում, եւ միայն Թուրքիան է դաշինքի անդամներից, որը չեզոքություն է պահպանում, ինչը հնարավոր է դարձնում երկխոսությունն այդ երկրում։ Քալընի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լսում է Էրդողանին։