«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 21,9 միլիոնին, բուժվածներինը՝ 13,9 միլիոնին, մահացել է 774 հազար մարդ

18/08/2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 21,9 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 774 հազար, բուժվել՝ մոտ 13,9 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Այսօր Նոր Զելանդիան հաղորդել է կորոնավիրուսի 13 հաստատված նոր դեպքերի մասին: Երեկ հաստատվել էր 9 նոր դեպք: Սա՝ այն բանից հետո, երբ ավելի քան 100 օր այդ երկրում կորոնավիրուսի փոխանցման նոր դեպք չէր գրանցվել:

Օուքլանդը, որտեղ Նոր Զելանդիայի 5 միլիոն բնակչության գրեթե մեկ երրորդն է բնակվում, շարունակում է փակ մնալ բռնկման պատճառով, միևնույն ժամանակ սոցիալական հեռավորության կանոնները գործում են նաև այլ քաղաքներում: