«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս կիրակի մեծ խաղ ունենք Գերմանիայում, տղանե՛ր, եկեք անե՛նք դա. Յուրա Մովսիսյան

03/09/2021

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ մրցափուլի՝ Գերմանիայի հետ կայանալիք խաղից առաջ գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ աջակցություն հայտնելով մեր ընտրանուն:
«Այս կիրակի մեծ խաղ ունենք Գերմանիայում, տղաներ։ Եկե՛ք անենք դա»,- գրել է Մովսիսյանը:
Նա նաև հրապարկել է J խմբի մրցաշարային աղյուսակը, որը 4 տուրից հետո վաստակած 10 միավորով գլխավորում է Հայաստանի հավաքականը։ Գերմանիայի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է։ Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 5-ին, Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22։45-ին։