«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանի վարչապետը մտադիր է Գերմանիայի նոր կանցլերին կոչ անել դեմ հանդես գալ «Հյուսիսային հոսք-2»-ին

09/12/2021

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին մտադիր է Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ անել դեմ հանդես գալ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկմանը, հայտնում է Reuters-ը։

«Ես կոչ եմ անում կանցլեր Շոլցին չտրվել Ռուսաստանի ճնշմանը եւ թույլ չտալ, որպեսզի «Հյուսիսային հոսք 2»-ը որպես շանտաժի գործիք օգտագործվի Ուկրաինայի, Լեհաստանի եւ Եվրամիության դեմ»,- ասել է Մատեուշ Մորավեցկին Հռոմ կատարած այցի ժամանակ։

Լեհական Rzeczpospolita օրաթերթը հինգշաբթի հայտնել է, որ Շոլցը կիրակի կայցելի Վարշավա:

ԱՄՆ պաշտոնյաներն ԱՄՆ Կոնգրեսին ասել են, որ Գերմանիայի հետ պայմանավորվածություն ունեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի փակման մասով, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: