«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով ապահովագրական վնասները կարող են կազմել 35 միլիարդ դոլար․ S&P Global-ի զեկույցը

31/03/2022

S&P Global-ը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով ապահովագրական վնասները կարող են կազմել 35 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters-ը։

Սա ներառում է ավիացիոն ապահովագրության հնարավոր կորուստները, որոնք կազմում են 6-15 միլիարդ դոլար, ասվում է S&P-ի զեկույցում:

Ըստ S&P-ի՝ այլ ուղղությունները, որոնց վրա կարող է ազդել հակամարտությունը, ներառում են կիբեռվտանգներից ապահովագրությունը, քաղաքական ռիսկերից ապահովագրությունը եւ ծովային պատերազմից ապահովագրությունը։

Ինքնաթիռների խոշորագույն վարձակալող AerCap-ը 3,5 միլիարդ դոլարի ապահովագրական հայց է ներկայացրել Ռուսաստանում արգելափակված ավելի քան 100 ինքնաթիռների դեմ:

«Մենք կարծում ենք, որ կարող է երկար տարիներ պահանջվել լիզինգային ընկերությունների, ապահովագրողների եւ վերաապահովագրողների կրած վերջնական վնասները կարգավորելու համար»,- ասվում է S&P-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ աշխարհի 21 խոշորագույն վերաապահովագրողներ, ամենայն հավանականությամբ, կկրեն ընդհանուր վնասների մոտ կեսը։