«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վաշինգտոնը պետք է հրաժարվի «հին սովորությունից» եւ խոստովանի, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցը չէ

21/08/2020

Թուրքիայի վերաբերմունքը Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ վերջերս կնքված դիվանագիտական համաձայնագրի շուրջ թույլ է տալիս պատկերացնել, թե ով է Ամերիկայի իրական դաշնակիցը, գրում է Ամերիկայի ազգային անվտանգության եվրոպական ինստիտուտի (JINSA) գործադիր տնօրեն եւ նախագահ Մայքլ Մակովսկին, հաղորդում է Newsweek-ը։

«ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ գործարքը ոչ միայն առաջ է տանում ԱՄՆ-ի շահերն ու արժեքները, սակայն նաեւ առաջարկում է հազվադեպ պարզաբանում այն մասին, թե ով է Ամերիկայի դաշնակիցը, իսկ ով՝ ոչ եւ արժանի չէ լինել դաշնակից»,-գրել է Պենտագոնի նախկին պաշտոնյան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, երբ հայտարարվել էր ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջու հարաբերությունները կարգավորելու համաձայնագրի մասին։

Մակովսկին համարում է, որ Էրդողանի պատասխանը պետք է մտահոգի ԱՄՆ-ին, որը բոլոր երեք տարածաշրջանային դերակատարների՝ Թուրքիայի, Իսրայելի եւ ԱՄԷ-ի դաշնակիցն է։

JINSA-ի նախագահը բազմաթիվ դեպքեր է հիշատակել, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերին՝ ներառյալ «Մուսուլման եղբայրները», Սիրիայի ջիհադիստների զինումն ու պաշտպանությունը եւ Թուրքիայի տարածքն օգտագործելու թույլտվությունը, ԱՄՆ-ի փորձերի կանխարգելումը «Իսլամական պետության» դեմ պայքարում թուրքական ռազմաբազաներն օգտագործելու հարցում, ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քուրդ ուժերի վրա հարձակումը, եւ Իսրայելի հասցեին Էրդողանի սպառնալիքների եւ հռետորաբանության պատմությունը։

«Այդ ցանկն ու, հատկապես, Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռների ձեռքբերումը ստիպում է ամերիկացի քաղաքական գործիչներին էլ ավելի խուսափել Էրդողանից»,-նշել է Մակովսկին։

«Այնուամենայնիվ, Էրդողանի՝ որպես ոչ հուսալի դաշնակցի նկատմամբ վերաբերմունքը պահպանվում է։ Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի անդամ եւ տեղակայում է երկրում ԱՄՆ-ի կարեւոր ռազմաբազա»,-գրել է ՄԱկովսկին։

Մակովսկին առաջարկել է Միացյալ Նահանգներին հրաժարվել «հին սովորությունից» եւ խոստովանել, որ Թուրքիան «ԱՄՆ-ի դաշնակից չէ», եւ համագործակցել միայն այն դեպքում, երբ Թուրքիայի եւ Ամերիկայի շահերը համընկնում են, ինչպես նաեւ ջանքեր գործադրել Թուրքիայի ազդեցությունը զսպելու համար։

Նա նաեւ խորհուրդ է տվել Վաշինգտոնին ամրապնդել կապերը Սիրիայի քրդերի եւ գեներալ Խալիֆա Խաֆթարի ղեկավարած Լիբիայի ազգային բանակի հետ, որը պայքարում է ընդդեմ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող իսլամական կառավարության մայրաքաղաք Տրիպոլիում։ Առ այսօր Միացյալ Նահանգները ունեցել են երկրորդական դեր Լիբիայի հակամարտությունում։

Մակովսկին նաեւ առաջարկել է Վաշինգտոնին տեղափոխել ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանուներն Արեւելյան Միջերկրածովյան շրջան, որպեսզի հնարավոր լինի սատարել Հունաստանին Թուրքիայի հետ իր վերջին տարածքային կոնֆլիկտի հարցում։ Մակովսկին նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին վճռական կերպով աջակցել թուրք ժողովրդին՝ «հույս հայտնելով թուրք-ամերիկյան գործընկերության վերականգնման հարցում»։