ԱՄՆ-ում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Իսրայելի դեսպանների հանդիպումը
04/02/2022
ԱՄՆ-ում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Իսրայելի դեսպանները։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել դեսպան Մայքլ Հերցոգին։ Ադրբեջանա-իսրայելական բարեկամությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության, կայունության զարգացմանը»,- գրել է Ադրբեջանի դեսպանը։