«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

26/11/2020

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի հարցում իր դիրքորոշման պատճառով, ասվում է ԵԽ մամուլի հաղորդագրության մեջ:

«Պատգամավորները Եվրոպական խորհրդին կոչ արեցին պահպանել միասնությունը Թուրքիայի միակողմանի և ապօրինի գործողությունների կապակցությամբ և խիստ պատժամիջոցներ կիրառել», – ասվում է փաստաթղթում:

Բանաձին կողմ է քվեարկել 631 պատգամավոր, երեքը դեմ են քվեարկել, 59-ը ձեռնպահ են մնացել:

Ինչպես նշվում է բանաձևում, «երկխոսության, դիվանագիտական ​​ջանքերի և բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի ապահովել հակամարտության երկարաժամկետ կարգավորումը»:

Հիշեցնենք, որ 1974-ին Կիպրոսը Հունաստանին միացնելու փորձի պատճառով Թուրքիան ներխուժեց կղզի, ինչը հանգեցրեց Կիպրոսի բաժանմանը։ Կիպրոսի շուրջ 37% -ը գրավված է. 1983 թ.-ին կղզու գրավված մասը հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։ Միայն Թուրքիան է ճանաչել հանրապետությունը։

Փոխանցում է iravaban.net: