«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտին-Բայդեն հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Ադրբեջանում, Իսլանդիայում կամ Չեխիայում

06/05/2021

Ամերիկացի նախկին պաշտոնյաները չեն բացառում, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ Չեխիայիում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Politico պարբերականին, կան նաև այլ տարբերակներ՝ Իսլանդիա, Սլովենիա կամ Ադրբեջան:
Ապրիլին Չեխիայի առաջին փոխվարչապետը, որն այդ ժամանակ կատարում էր արտգործնախարարի պարտականությունները, հայտարարել էր, որ Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպաններին հանձնարարել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովն առաջարկել անցկացնել Պրահայում: