«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նոր աջակցություն է ստացել

14/04/2021

Ընդհանուր առմամբ, Հայաստանին է տրամադրվել ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ 313 320 պարագա, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետներ և այլն` հաշվի առնելով համաշխարհային շուկայում դրանց խիստ սահմանափակ քանակը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանը թթվածնի խտացուցիչ ևս 150 սարք են նվիրել։

Նույն ծրագրի շրջանակներում Հայաստանին է տրամադրվել նաև 3 շարժական թվային ռենտգեն սարք և 3 ուլտրաձայնային ապարատ։

Նախարարությունից հայտնում են, որ բոլոր սարքավորումները տրամադրվել են են COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին։

Հայաստանում COVID-19-ի թեստավորման ծավալներն ընդլայնելու նպատակով ազգային լաբորատորիաներին տրամադրվել են նաև լաբորատոր պարագաներ, նմուշառման հավաքածուներ՝ նախատեսված 40 հազար ՊՇՌ թեստերի համար:

Ընդհանուր առմամբ, հատկացվել է ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ 313 320 պարագա, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետները և այլն, որոնք համաշխարհային շուկայում խիստ սահմանափակ են՝ հաշվի առնելով ստեղծված բարձր պահանջարկը։