«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի միջանցքը բացվելու է այն ժամանակ, երբ Ռուսաստանը ցանկանա

26/08/2023

Արևմուտքը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացներում, հումանիտար աղետում ունի մեծ մեղավորություն։ Այս իրադրության ճարտարապետներից մեկը հավաքական Արևմուտքն է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա հենց իրենից է կախված Հակարի կամրջի բացումը, որը ցավոք սրտի այս պահին նրա շահերից չի բխում։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող Վահե Պողոսյանը քննարկել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացման և Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության մասին հիմնահարցերը։