«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցի սահմանապահը կրակելով սպանել է երեք ծառայակիցների

03/01/2022

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր Քաշաթաղի շրջանում (Կուբաթլու) կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ` Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ավազլին, զենքը նետելով, փախուստի է դիմել ու թաքնված է: