«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սլովակիան բանակացություններ է սկսել Կատարի հետ՝ ռուսական գազը փոխարինելու միջոց գտնելու համար

27/03/2022

Սլովակիան անցկացրել է ռուսական գազի փոխարինման շուրջ բանակցությունների առաջին փուլը Կատարի հետ, հայտնել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը: Նրա խոսքով՝ երկրում կիրառվող գազի 85 տոկոսը ստացվում է Ռուսաստանից, փոխանցում է «Կոմերսանտը»:

«Ես այսօր բանակցություններ եմ վարել Կատարի ներկայացուցիչների հետ այդ երկրից հեղուկ բնական գազի մատակարարումների հնարավոր տարբերակների մասին»,- ասել է Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը Դոհայում անցկացվող համաժողովում:

Բանակցություններ Կատարի հետ վարում են նաև ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները: Կատարի հետ համագործակցության մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիան: Կատարի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական գազի մատակարարումների փոխարինումը դեռեւս «գործնականում անհնար» է, քանի որ երկրի ներկայիս հզորությունը գազի ոլորտում չեն բավարարի եվրոպական պահանջարկը: