«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Մեկնարկել է այս տարվա գյուղապահովագրությունը

29/01/2021

Այս տարվա գյուղապահովագրության գործընթացը, մշակուբույսերի աճի տեսակով պայմանավորված, կտևի մինչև ապրիլի 20-ը: Ֆերմերային տնտեսությունները պայմանագրեր կարող են կնքել «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ ինշուրանս» և «Ինգո Արմենինա» ապահովագրական ընկերություններում։

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մեր ֆերմերները կարող են շտապել ապահովագրել իրենց բերքը:

Նախորդ տարի ապահովագրվում էին միայն ծիրանի, խնձորի, դեղձի, խաղողի այգիներն ու ցորենի, գարու, վարսակի ցանքատարածքները: Այս տարի ցանկն ընդլայնվել է: Ցրտի կարկուտի, հրդեհի ռիսկերից կապահովագրեն տասը մշակաբույս:

Արման Խոջոյան - Ավելացել է նաև կարտոֆիլը, սալորը, ձնմերուկը և սեխը:

Խաղողի, ծիրանի, դեղձի գարնանային ցրտահարության դեպքում Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Մյուս մարզերի համար այլ ժամկետներ են սահմանված: Ի դեպ, այս տարի ևս Կառավարությունը կսուբսիդավորի ապահովագրավճարի 50-60 %-ը։

Արման Խոջոյան - Ի դեպ, ասեմ. ցորենը, գարին, վարսակը, կարտոֆիլը, սալորը, խնձորը, դեղձը հասանելի են բոլոր մարզերում, մնացածը՝ ըստ մշակաբույսերի տարանջատում կարվի:

Անցած տարվա փորձնական ծրագրով հասցրին ապահովագրել 1500 տնտեսություն: Կարող էին ավելին, ասում է փոխնախարարը՝ ուղղակի ժամկետն էր կարճ: Գարնանային ցրտահարությունից տուժել էր 300 տնտեսություն: Ծախսի դիմաց շուրջ 150 միլիոն դրամի փոխհատուցում է տրվել:

Հեղինակ`Վահե Կոստանդյան