«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 951 հազարից ավելի դեպք

22/08/2020

Ռուսաստանում անցած մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսի 4 921 նոր դեպք։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է կորոնավիրուսի հարցերով օպերատիվ շտաբը։

Ապաքինվել է եւս 6 147 մարդ, մահացել՝ 147-ը։

Երկրում կորոնավիրուսը հաստատվել է ընդհանուր 951 887 պացիենտի մոտ, ապաքինվել է 767 477-ը, մահացել՝ 16 310-ը։

Ռուսաստանում  կորոնավիրուսի առաջին 2 դեպքերը հայտնաբերվել էին հունվարի 31-ին Չինաստանի քաղաքացիների մոտ։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Ռուսաստանի նախագահը որպես միջոցառում ոչ աշխատանքային օրեր էր հայտարարել, մարզերն ինքնամեկուսացել էին, սահմանները փակվել։