«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

COVID-19-ով վարակվածների շուրջ 8 տոկոսը բողոքում է վերջույթների անեմիայից

11/06/2021

Կորոնավիրուսային վարակից հետո պացիենտների շուրջ 8 տոկոսը բողոքում է վերջույթների թմրությունից կամ զգայունության անկումից: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում պատմել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի կլինիկական վերլուծական գծով տնօրենի տեղակալ Նատալյա Պշենիչնայան:

«Հետքովիդային փուլում վերջույթների թմրության կամ դրանց զգայունության անկման մասին բողոքում է պացիենտների առնվազն 8 տոկոսը»,-ասել է Պշենիչնայան:

Նրա խոսքով՝ վերջույթների թմրությունը կարող է կապված լինել հիվանդության սուր շրջանում նյարդային հյուսվածքների սնուցման անկմամբ: Բացի այդ, այդպիսի կլինիկական դրսեւորումներում կարող են ներդրում ունենալ եւ նպաստել նաեւ ուղեկցող հիվանդությունները, ինչպես, օրինակ, շաքարային դիաբետը: