«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ

16/02/2022

«Ռոման» կհրաժարվի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մրցաշրջանի ավարտից հետո չի երկարաձգվի։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։

Այսպիսով՝ Մխիթարյանն ամռանը կդառնա ազատ գործակալ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ փլեյմեյքերի ծառայություններով հետաքրքրված են ռուսական մի շարք ակումբներ, այդ թվում՝ Մոսկվայի «Սպարտակը»։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։