«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առգրավվել է 409 հատ, 172 կգ քաշով սիգ. ԲԸՏՄ

29/12/2020

2020 թվականի դեկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում «Սևանի ՃՈ», «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 4 դեպքով առգրավվել է 409 հատ, 172 կգ ընդհանուր քաշով «Սիգ» տեսակի ձուկ, ինչպես նաև Սևանա լճից դուրս է բերվել 15 հատ, շուրջ 1300 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց:

Տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավված ձկները հանձնել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ և ՀՀ պաշտպանության նախարարություն: