«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը ցանկանում է օգնել Ադրբեջանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարելավմանը

23/06/2022

Ռուսաստանը բարձր է գնահատում Բաքվի ուշադրությունը ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ՝ կապված Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած աշխատանքային այցի հետ։

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար համագործակցությունն ավանդաբար ակտիվորեն զարգանում է։ Ռուսաստանը բարձր է գնահատում Բաքվի ուշադրությունը ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մեր ադրբեջանցի ընկերներին այդ գործում՝ ներառյալ երկրում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարելավումը, ուսուցիչների վերապատրաստումը, ռուսաստանյան բուհերում սովորող ադրբեջանցի ուսանողների քվոտաների ավելացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ ներկայումս Ռուսաստանում սովորում է ավելի քան 11 հազար ադրբեջանցի ուսանող։ Նրանցից ավելի քան 1000-ը վերապատրաստվում են դաշնային բյուջեի հաշվին։

«Համապատասխան օրենսդրական դաշտի շնորհիվ Ադրբեջանում ճանաչվում են ռուսական, իսկ Ռուսաստանում՝ ադրբեջանական դիպլոմները։ Երկրում գործում է 341 ռուսալեզու դպրոց, իսկ ադրբեջանական բուհերում կան նաև ռուսալեզու ֆակուլտետներ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։